Մատենադարանից հեռացված երիտասարդ աշխատակից Արթուր Հովհաննեսյանն արտագաղթել է

  • Ուրբաթ 11.08
  • Այլ

Artnews.am-ը  սույն թվականի մարտին անդրադարձել է Վահան Տեր-Ղևոնդյանի գործողություններին,  որպես Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Սեպտեմբերին  կլրանա   Վահան Տեր-Ղևոնդյանի,  որպես   Մատենադարանի   տնօրնեի  պ/կ պաշտոնավարաման մեկ  տարին: Նրա պաշտոնավարման ժամկետը  լրացել է վաղուց,   ՊՈԱԿ-ներում  տնօրենի  պաշտոնը  թափուր  կարող  է մնալ   առավելագույնը   6 ամիս, սակյան  նա  դեռ  այդ  աթոռին է,   ավելին   նորից  հայտնվել  է  լրատվականների  տեսադաշտում  և  կրկին նրա  ու Մատենադարանի   հասցեին  հնչում են խայտառակ  հրապարակումներ,  որոնց  նա  ահաղորդ  է  մնում: 

Image result for Վահան Տեր-Ղևոնդյանի

Մատենադարանի տնօրեն   կարող է  նշանակվել  միայն  դոկտորական  աստիճան  ունեցող  գիտնականը:Քանի  որ  Վահան  Տեր-Ղևոնդյանը   ընդամենը  թեկնածու  էր, շտապել  էր  դոկտորական  պաշտպանել:

Մատենադարանում  տեղի  ունեցած   իրադարձությունների  մասին  հանդգնել  էր  բարձրաձայնել  Մատենադարանի  Ձեռագրերի մակետավորման և մանրանկարների կրկնօրինակաման բաժնի նախկին աշխատողը՝ Արթուր Հովհաննես Հովհաննեսյանը: Նա փորձում էր բացահայտել և կանխել Վահան Տեր-Ղևոնդյանի անօրինական գործողությունները: Սակայն վերջինս չհանդուժելով  երիտասարդ  աշխատակցի ծուռ  նստելն ու  ուղիղ  խոսելը, որոշել էր հաշվեհարդար տեսնել ու  հեռացնել աշխատակցին  , չերկարաձգելով  նրա  աշխատանքային պայմանագիրը:  Այս որոշումը նա կայացնում է լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրած և իր անօրինական քայլերը բացահայտող նյութերից հետո:

Արթուր Հովհաննեսյան

Фото Artur Hovhannes Hovhannesyan.

Ուսանող Արթուր Հովհաննես  և  դիվանագետ Վահան  Տեր-Ղևոնդյան պատերազմը   ավարտվեց  ԲՈՀ-ի հայտարարությունից  հետ:

Միանձնյա  որոշման  պատճառով  աշխատանքից  ազատված Արթուր Հովհաննեսյանը, Վահան Տեր Ղևոնդյանին հասցրեց  խայտառակ  հարված:

Ուսանողը ԲՈՀ  է  դիմում  բաց  նամակով  և  տեղեկացնում  Վահան Տեր-Ղևոնդյանի  դոկտորական աշխատանքի  մի շարք  խախտումների,  այսինքն ինքն իրենից  արտագրությունների  մասին:

Նամակին ի  պատասխան ԲՈՀ  հայտարարում է ,  որ հենց  այդ  պատճառով  էլ  մերժել  են Վահան Տեր-Ղևոնդյանին:

Մատենադարանի պ/կ Վահան Տեր- Ղևոնդյանին  Ձեռագրերի մակետավորման և մանրանկարների կրկնօրինակաման բաժնի վարիչը ներկայացնում է իր աշխատակցի բնութագիրը, կատարելով  վերլուծություն  և  աշխատանքի  գնահատում  ՝ զեկուցելով  որ տվյալ  բաժինն ունի  նման աշխատակցի  պահանջ և  առաջարկում է  երկարաձգել  նրա աշխատանքային պայմանագիրը: Բայց   զեկուցագիրը այդպես  էլ մնում է  անպատասխան, կրկին ապացուցելով, որ  պ/կ Վահան Տեր-Ղևոնդյանը  միանձնյան է  ղեկավարում, իսկ Մատենադարանը  հանավանբար  շուտով  կսկսի  դիկտատուրական  ուսումնասիրությունները:  Արթուր Հովհաննեսի  բաժնի  վարիչի  զեկուցագիրը  ներկայացնում ենք  ամբողջությամբ:

 

Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի

Տնօրենի ժ.պ.  Վ. Տեր-Ղևոնդյանին

Ձեռագրերի  մակետավորման  և

Մանրանկարների  կրկնօրինակման

Խմբի ղեկավար  Լիլիթ Ամիրջանյանից

 

Զեկուցագիր

 

    Նախքան  Մատենադարանում  պաշտոնապես  աշխատանքի   ընդունվելը Արթուր Հովհաննեսյանը  որոշակի  աշխատանքային  պրակտիկա  ու  փորձաշրջան  է  անցել  իմ  բաժնի   աշխատանքային գրեթե  բոլոր   պրոցեսներում՝  դրսևորելով  բարձր   որակ  և  չտեսնված   արդյունավետություն,  արագություն, ինչը  և,   բարձր   գնահատականի    արժանանալով իմ՝ իբրև  ղեկավարի  և  տնօրինության՝  մասնավորապես  հանգուցյալ տնօրեն    Հր.  Թամրազյանի կողմից,  նպաստեց,  որ Արթուրը ընդունվի  մեր   բաժնում աշխատանքի որպես  մակետավորող:

   Նախքան  2016թ.  օգոստոսի   9-ը պաշտոնապես  Մատենադարանի  աշխատակից  դառնալը  Արթուր Հովհաննեսյանը  պատրաստել  է   հետևյալ   ձեռագրերի  մակետները՝    

      N  8422,  982,  5332 , կազմել  է  նշված ձեռագրրի  մակետները,  ի հավելումն դրա  կարել է N2776,  8422, 982, 10662, 5332  ձեռագրերի  մակետները  և  այս  բոլոր  աշխատանքները   կատարել է  անհատույց, մեծ   նվիրումով  ու  վարպետությամբ: Քչերն են  կարողանում  նախքան    ախատանքային  փորձաշրջան  անցնելը  կատարել  բարձր   պրոֆեսիոնալ  մակարդակով  աշխատանքներ:Շատերը   դեռևս  սովորում  են   ոչ  միայն  աշխատանքի ընդունվելուց  հետո՝ փորձնական ամիսների,  այլև  տարիների  աշխատանքային   գործունեւոթյան  ընթացքում:

  2016թ.  օգոստոսի  9-ից   սկսած  Արթուրը՝ մասնագիտական  հմտությունները  էլ  ավելի  զարգացնելով,  դարձավ   մեր  բաժնի   լավագույն և  ամենաընդունակ  մակետավորողը:

   Իր  աշխատանքային  գործողության  ընթացքում Արթուրը կարել  է  ևս   մի շարք   ձեռագրերի  մակետներ՝ NN 9721, 4808, 4814,  7644,  2744, 4867, 1568, 4804,  պատրաստել  է  N 4814, 7644,  2744, 1920, 1568 և  N 3880 (Տոնացույց)   ձեռագրերի  մակետները    հար  և նման  բնօրինակին: Արթուր Հովհաննեսյանն    այս  բոլոր   աշխատանքներով    գերազանցում է  ցանկացած  աշխատողի, իր   ընդունակություններով,   հմտությամբ,  տաղանդով,   խելամտությամբ  և  արագությամբ:Նրա  գյուտն  ու   նորամուծությունն  է  իր  իսկ   հեղինակած   և   պատրաստած  մակետավորման  սարքը,  առանց  որի  մեր  մակետավորման   աշխատանքները  այսքան  բարձր   որակով   և  արագությամբ  չէինք   կարողանա   իարգործել:

   Ես՝  իբրև  բաժնի  ղեկավար,   մեր  այժմյան  և  հետագա  աշխատանքները  բարձր   որակով  ու  արդյունավետությամբ   իրագործելու    համար,  մանավանդ  որ   մակետավորողնրը  մեր  բաժնում սակավ են,  առաջարկում եմ  Արթուր Հովհաննեսյանի   պայմանագիրը   չլուծել,  այլ  երկարաձգել:  

   Մեր   բաժինը   միշտ  ունի   Արթուրի   հմուտ,   որակյալ  և  արագ   աշխատանքների կարիքը:

 

 

 Ձեռագրերի  մակետավորման  և

Մանրանկարների  կրկնօրինակման

 

Բաժնի ղեկավար_________________  Լիլիթ Ամիրջանյան

 

14.07.2017թ.

 

 Արթուրի Հովհաննեսյանի  աշխատանքների  որակին  զեկուցագրի  միջոցով  ծանոթանալուց  հետո՝ կապ  հաստատեցինք  Արման Վարդանյանի  հետ, ով  Հ1-ի Մարտիկ  և  Բարև  զինվորից  հաղորդումների շրջանակներում  ղեկավարել է Արթուրի  աշխատանքները: Վերջինս   իր  աշխատակցի և  այս  աղմուկի հետ կապված մեր  հարցին  պատասխանեց  այսպես.

 

-Արթուրի մասին կարող եմ ասել այն ինչ տեսել  ու զգացել եմ :

Տաղանդավոր, աշխատասեր, գործին նվիրված,պատասխանատվության  զգացումով, թասիբով ազնիվ տղա է, անարդարությունների  դեմ կռիվ տվող տեսակից է:

1.5 տարի կլինի ինչ ճանաչում եմ նրան, բայց այս կարճ ժամանակամիջոցում  իրար հետ աշխատանքային փորձություններով լի ճանապարհ ենք անցել, Մարտիկ և Բարև Զինվորից  հեռուսատանախագծերի շրջանակներում: Նա իրեն դրսևորել է լավագույնս, աշխատելով  անտրտունջ,  նվիրումով, անգամ  անկախ  եղանակային  պայմաններից: Կողքիս է եղել  Ապրիլյան պատերազմի օրերին հակառակորդի կրակահերթերի ներքո  տեսախցիկով Արցախյան ճակատի  ամենա վտանգավոր հատվածներում, որի համար  ՊՆ նախարարի կողմից պարգևատրվել է պատերազմի մասնակցի մեդալով:

 Շատ ընդունակ տղա է և չի սահմանափակվում իմացածով ու իր անելիքով , միշտ փորձում է ավելին: Զգալով այդ ամենը չեմ փորձել սահմանափակել իրեն՝ ընդհակառակը  իմ իմացություններով փորձել եմ  խրախուսել և դուխ տալ նրան: Անարդարությունների հանդեպ աչք փակողներից չէ և եթե մի տեղ Արթուրը  ըմբոստացել է ՝ ուրեմ լավ է արել….Արթուրի տեսակի պակասը ունի մեր երկիրը

 

Մարտ ամսին մեզ հետ ունեցած հարցազրույցում Արթուրը նշել էր, որ շատ սրտացավ է Մատենադարանի հանդեպ և չի հանդուրժի ոչ մի անօրինականություն:

Արթուրն այլևս ազատված է աշխատանքից: Փորձեցինք կապ հաստատել նրա հետ, մի քանի մասնրամասներ ճշտելու համար սակայն նա չպատասխանեց: Նրա համակուրսեցուց  իմացանք, որ  Արթուր Հովհաննեսը լքել է երկիրը: Ստացվում է, որ ևս մեկ երիտասարդ, դառնալով անարդարության զոհ,  գործազրկության պատճառով արտերկիր է մեկնել  «բախտը որոնելու»: Իսկ Մատենադարանում դեռ շարունակվում են անօրինական գործողությունները: