1 դրամ ՔՊ-ին․ Դրամահավաքը սկսված է
Փոխանցե՛ք ձեր 1 դրամը և տեր կանգնեք խաղաղությանը․Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական դրամահավաքը սկսված է։ Այս մասին Facebook—ի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տեսանյութ հրապարակել։
«Սիրելի ժողովուրդ, քաղաքականության ֆինանսավորման մեր իդեալը, որի հետևից մենք գնում ենք՝ հետևյալն է․ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քաղաքական գործունեություն ծավալելու համար պետք է 1000 դրամ, մենք պետք է գտնենք մի հոգու, ով մեզ կտա 1000 դրամ, այլ պետք է գտնենք 1000 հոգու, ով մեզ կտա մեկ դրամ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական դրամահավաքը սկսված է։ Փոխանցեք ձեր մեկ դրամը և տեր կանգնեք խաղաղությանը։ Հաշվեհամարի մասին տեղեկատվությունը՝ հետևյալ հղմամբ․ civilcontract.am»։