Ազատե՛լ  18-ամյա երիտասարդին․ ՀԿ-ների պահանջը

Ազատե՛լ 18-ամյա երիտասարդին․ ՀԿ-ների պահանջը

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակը վատթարացել է

ՀԿ-ները պահանջում են անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը, Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի բազմակողմանի քննություն իրականացնել՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները, «այդ թվում՝ Դավիթ Մինասյանի ենթադրյալ արարքին նախորդող հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև քրեաիրավական գնահատական տալով վարչապետ Փաշինյանի անվտանգությունն ապահովող ՊՊԾ ծառայողի կողմից Դավիթ Մինասյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության դրվագին»
Բանտից վերակենդանացմանբաժանմունք տեղափոխված 18-ամյա տղայի առողջական վիճակը վատթարացել է, հայտնել է փաստաբանը։

Ըստ Մինասյանի ծնողի ու փաստաբանների հրապարակած տեղեկությունների՝ Դավիթը  առողջական խնդիրներ ունի, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի։ Նման պայմաններում կալանավորումը նրա նկատմամբ ընտրվել և կիրառվում է կամայականորեն՝ առանց բավարար հիմնավորման և համաչափության սկզբունքի պահպանման՝ որպես պատիժ, ինչպես նաև վախի մթնոլորտ տարածելով հասարակության շրջանում»,- ասված է ՀԿ-ների տարածած հայտարարությունում:

Այս հայտարարությանը միացել են Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, «Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ-ն, Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ-ն, Երևանի մամուլի ակումբը, Հանրային լրագրության ակումբն ու այլ հասարակական կազմակերպություններ:

Նախորդ հոդվածը
Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչապետի թեկնածու
Հաջորդ հոդվածը
Հայաստանը երկընտրանքի առաջ