Երևան-Մոսկվա հարաբերությունները անդառնալի կետո՞ւմ են
Եթե իրենք նման որոշում կայացնեն, Հայաստանն էլ իր որոշումը կկայացնի և դուրս կգա թե ՀԱՊԿ–ից, թե ԵԱՏՄ–ից
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին Փաշինյան–Պուտին հանդիպմանը ըստ էության վերջնագրեր ներկայացվեցին Հայաստանին՝ կապված թե ԵՄ անդամակցության, թե գազի գնի, թե այլ հարցերի հետ, նշել է, որ գազի գնի կամ ապրանքների թանկացման շուրջ խոսակցությունները նոր չեն, տարիներ շարունակ եղել են, և եթե իրենք նման որոշում կայացնեն, Հայաստանն էլ իր որոշումը կկայացնի և դուրս կգա թե ՀԱՊԿ–ից, թե ԵԱՏՄ–ից։
Դիտարկմանը, որ կարող է Հայաստանի համար գազի գինը բարձրանալ, ԱԺ նախագահն ասաց. «Այդպիսի խոսակցություններ էլի եղել են, եթե կգանք կհասնենք այն կետին, երբ ինչ–որ գործողությունների հետ կապված ինչ–որ բան կտեսնենք, ես կամ կառավարության ներկայացուցիչը կմեկնաբանի։ Մենք ՌԴ–ի դեմ չենք արել, չենք անում ու չենք անելու, բայց մենք միաժամանակ պաշտապնելու ենք ՀՀ շահերը»։