Մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ ԵՄ
Հայաստանը դեռ չի շտապում ընտրության հարցում
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր արձագանքել է Մոսկվայից հնչող այն հորդորին, թե պետք է կողմնորոշվել՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ ընտրության հարցում. Միրզոյանի խոսքով դեռ պահը չէ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո այսօր ՌԴ ԱԳՆ ԱԳՆ ԱՊՀ չորրորդ վարչության ղեկավար Միխայիլ Կալուգինն է հայտարարել՝ «Հայաստանը երկու աթոռին միաժամանակ նստել չի կարողանա» և զգուշացրել՝ «Երևանի, այսպես կոչված, եվրոպական ուղիով առաջխաղացումը ինչ-որ պահի կարող է հանգեցնել ռուս-հայաստանյան հարաբերություններում համակարգային փոփոխությունների»:
«Ինտեգրացիան պահանջում է համակարգված աշխատանք, ինչը դժվար թե համատեղելի լինի այն մոտեցման հետ, որի դեպքում ԵԱՏՄ-ին անդամակցությունը դիտվում է որպես ժամանակավոր միջոց, մինչդեռ ընթանում են այլընտրանքային միության որոնումները կամ միանալու գործընթացը։ Պարզ ասած՝ երկուսը միաժամանակ հնարավոր չէ», - նշել է ռուս դիվանագետը: