Մեր մասին

ARTnews.am-ը ժամանակակից թվային լրատվական հարթակ է, որի առաքելությունն է ընթերցողին տրամադրել արագ, հավաստի և բովանդակային տեղեկատվություն Հայաստանի և աշխարհի կարևորագույն իրադարձությունների մասին։

Կայքի անվանումը՝ ART (Armenian Real Time), արտահայտում է մեր աշխատանքի հիմքում ընկած սկզբունքը՝ ներկայացնել նորությունները իրական ժամանակին հնարավորինս մոտ արագությամբ՝ պահպանելով լրագրողական բարձր չափանիշները։

Ժամանակակից տեղեկատվական միջավայրում վստահելի լրատվությունն ունի առանձնահատուկ արժեք։ Այդ պատճառով ARTnews.am-ը առաջնորդվում է անկախ, պատասխանատու և փաստերի վրա հիմնված լրագրության սկզբունքներով՝ ընթերցողին ներկայացնելով հավաստի, ստուգված և բազմակողմանի տեղեկատվություն։

Մեր հարթակում լուսաբանվում են քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային և սպորտային ոլորտների կարևորագույն զարգացումները։ Մենք ձգտում ենք ոչ միայն արագ փոխանցել նորությունները, այլ նաև ձևավորել տեղեկատվական միջավայր, որտեղ առաջնային են փաստը, հավաստիությունը և հանրային վստահությունը։



ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Ներածություն

ARTnews.am -ը, որպես մշակութային ուղղվածությամբ անկախ լրատվական հարթակ՝ պարտավորվում է գործել բարձր լրագրողական ստանդարտներով՝ հիմնվելով ճշգրտության, ազնվության, մշակութային արժեհամակարգի պահպանման և հանրային շահի սկզբունքների վրա։
էթիկայի այս կանոնադրությունը սահմանում է մեր մասնագիտական գործունեության ուղեցույցը՝ ապահովելու հանրության վստահությունը, պաշտպանելու լրագրողների և խմբագրության ազատությունը և պահպանելու մշակութային հարստության հանդեպ պատասխանատվությունը։

  1. Ընդհանուր սկզբունքներ

1.1 Մեր նպատակը ճշգրիտ, հավաստի, բազմակողմանի և խորքային տեղեկատվության տրամադրումն է՝ մասնավորապես մշակույթի ոլորտում։

1.2 Մենք ղեկավարվում ենք արդարության, անկողմնակալության, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքներով։

1.3 Լրատվամիջոցը գործում է անկախ՝ քաղաքական, տնտեսական կամ կրոնական շահերից ազատ։

1.4 Մենք պաշտպանում ենք խոսքի ազատությունը՝ միաժամանակ հարգելով մարդու արժանապատվությունը և բազմակարծության սկզբունքը։

  1. Լրատվության որակի և ճշգրտության պահպանում

2.1 Տեղեկատվությունը պետք է հիմնված լինի հավաստի, ստուգված աղբյուրների վրա։

2.2 Խմբագրությունը պարտավոր է հստակ տարբերակել փաստերը և մեկնաբանությունները։

2.3 Սխալ տեղեկատվության հայտնաբերման դեպքում այն պետք է շտկվի հնարավորինս կարճ ժամկետում՝ բաց և պատասխանատու կերպով։

2.4 Չի թույլատրվում տեղեկության աղավաղում, հատվածական ներկայացում կամ մանիպուլյատիվ վերնագրերի կիրառություն։

  1. Անկողմնակալություն և չեզոքություն

3.1 Բովանդակության ներկայացման ժամանակ պետք է ապահովել հավասարակշռված մոտեցում՝ ընդգրկելով տարբեր տեսակետներ։

3.2 Մշակութային թեմաների լուսաբանման մեջ խուսափում ենք քաղաքական կողմնակալությունից։

3.3 Չի թույլատրվում ատելության խոսքի տարածում, խտրականություն կամ խթանում ազգային, կրոնական, սեռական կամ այլ հիմքով։

  1. Մշակութային զգայունություն և հարգանք

4.1 Մշակութային նյութերի, ժառանգության, ավանդույթների և արվեստի ներկայացման մեջ պարտադիր է ցուցաբերել հարգալից և զգայուն մոտեցում։

4.2 Խուսափում ենք նյութերի հրապարակումից, որոնք կարող են վիրավորել որևէ համայնքի մշակութային ինքնությունը։

4.3 Տեղեկատվությունը պետք է նպաստի մշակութային կրթությանն ու մշակույթի արժևորմանը։

4.4 Մշակութային դաշտի ներկայացուցիչների գործունեությունը լուսաբանելիս խրախուսվում է խորքային վերլուծությունը, այլ ոչ թե աղմկահարույց նյութ հրապարակելու մոլուցքը։

  1. Հեղինակային իրավունքի հարգում

5.1 Պարտադիր է հղում տալ բոլոր օգտագործվող նյութերի հեղինակներին և աղբյուրներին։

5.2 Արգելվում է տեքստերի, լուսանկարների, տեսանյութերի կամ այլ ստեղծագործությունների պատճենումը առանց թույլտվության։

5.3 Խմբագրությունը խրախուսում է օրինական և պատասխանատու վերաբերմունք հեղինակային իրավունքի հանդեպ՝ մասնավորապես մշակութային բովանդակության հարցում։

  1. Անձնական տվյալների և արժանապատվության պաշտպանություն

6.1 Չի թույլատրվում ներխուժում անհատների անձնական կյանք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բացարձակ հանրային շահ է ներկայացնում։

6.2 Մշակութային գործիչների, արվեստագետների կամ այլ անձանց անձնական տվյալները ներկայացվում են միայն անհրաժեշտության և թույլտվության դեպքում։

6.3 Չի հրապարակվում նյութ, որը կարող է նվաստացնել կամ վիրավորել որևէ անձի արժանապատվությունը։

  1. Խմբագրական անկախություն և ներքին գործընթացներ

7.1 Խմբագրական որոշումները կայացվում են անկախ՝ սեփականատիրոջ, գործընկերների կամ արտաքին ազդեցություններից զերծ։

7.2 Խմբագրությունը պարտավորվում է մշակել ներքին մեխանիզմներ էթիկական խախտումները բացահայտելու և կանխելու համար։

7.3 Անհրաժեշտության դեպքում ստեղծվում է ներքին էթիկայի հանձնաժողով՝ կոնֆլիկտային իրավիճակները քննելու նպատակով։

  1. Հանրային վստահություն և թափանցիկություն

8.1 Լրատվամիջոցը գործում է թափանցիկ և հաշվետու՝ ընթերցողի և հանրության նկատմամբ։

8.2 Ընթերցողների բողոքներն ու արձագանքները դիտարկվում են որպես լրատվամիջոցի լավարկման հենք։

8.3 Մշակութային քննարկումները խրախուսվում են, եթե դրանք դուրս չեն քաղաքավարության, հարգանքի ու կառուցողական քննադատության շրջանակից։

  1. Վերջաբան

ARTnews.am վերահաստատում է իր հավատարմությունը այս կանոնադրությանը՝ այն դիտելով որպես հիմնաքար իր գործունեության համար։
Մեր թիմի յուրաքանչյուր անդամ պարտավորվում է գործել էթիկայի վերոնշյալ սկզբունքներին համահունչ՝ ծառայելով մշակույթի ոլորտի անաչառ, խորքային ու բազմակողմանի լուսաբանմանը։

Մեր թիմը