Ինքնասպանությո՞ւն, թե սպանություն

Ինքնասպանությո՞ւն, թե սպանություն

Հրազդան կամրջի տակ երիտասարդի մարմին է հայտնաբերվել

Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան կամրջի տակ դի կա։

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը 20-22 տարեկան տղա է։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։

Նախորդ հոդվածը
Կանդազը կալանավորվեց
Հաջորդ հոդվածը
1 դրամ ՔՊ-ին․ Դրամահավաքը սկսված է