18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել

18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել

Նրա նկատմամբ կիարռվել է չբացակայելու արգելք

18-ամյա Դավիթ Մինասյանի պաշտպան  պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ հսկող դատախազի որոշմամբ` վերացվել է Դավիթ Մինասյանի կալանքը, նրա նկատմամբ դատարանը կիրառել է չբացակայելու արգելք։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
Հիշեցնենք, Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էր, նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ էր արձակվել, նրա նկատմամբ կիրառվել էր չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործով անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։
 
Ավելի վաղ՝  մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ էին  բացել եկեղեցում, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման էին  ենթարկել երիտասարդներին։

Կալանավորումից հետո Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը վատացել էր, գիտակցության կորուստ էր ունեցել, որից հետո նրան տեղափոխել էին նախ «Աբովյանի» ԲԿ, ապա «Նաիրի» ԲԿ։ Դավիթ Մինասյանի մոտ փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում է հաստատվել: Չնայած դրան՝ ապրիլի 13-ին նրան «Նաիրի» բժշկական կենտրոնից «Արմավիր» ՔԿՀ էին տեղափոխել

Նախորդ հոդվածը
Մենք կշրջափակենք Հորմուզը․ Թրամփ