Սերս գաղտնի չի մնա

Սերս գաղտնի չի մնա

Սերսի եկեղեցին կվերանորոգվի

Գյուղի տարեցները երկար տարիներ լսածներին չէին հավատում, այսօր արդեն իրենց աչքով են տեսնում․ Սայլը տեղից շարժվել է ։
Մայրաքաղաքից գյուղ եկած հյուրերին Սերսում գրկաբաց, ավելի ճիշտ «սեր»-ով են ընդունել, որ եկեղեցին օր առաջ վերակառուցվի։
Գյուղի վարչական ղեկավարը պատմում է, որ ժամանակին ում ասես՝ չեն դիմել եկեղեցին վերանորոգելու խնդրանքով․ եկել խոստացել են, իրենք՝ մնացել սպասելիս։ Եկեղեցու մասին շատ բան հայտնի չէ, չգիտեն, գիտեն միայն, որ քարուքանդ եկեղեցին չի կարող հավատքի հիմքերն ամուր պահել։ Համոզված են՝ եկեղեցու վերականգնումից հետո պսակ կանեն, նորածիններին կմկրտեն, գյուղի տեղն էլ շատերը կգտնեն, զբոսաշրջությունը կզարգանա։

Երիտասարդ ճարտարապետ Նելլին վերջին շտկումներն է կատարում․ գրում-ջնջում է, թե եկեղեցուց պոկված որ քարը որտեղ պետք է գտնի իր տեղը։ Սերսի եկեղեցու նախագծի վրա սիրով արդեն երեք ամիս է աշխատում է։




Կիսավեր եկեղեցու ամրակայման համար Վայք խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը դեռ 2024-ին էր դիմել Հուշարձանների պահպանության ծառայությանը, վստահեցրել՝ կա բարերար, որ կարող է ներդրում կատարել։ Այսօր արդեն ՊՈԱԿ-ի տնօրենի հետ հանդիպմանը արձանագրում են՝ եկեղեցու վերականգնման նախագիծը գրեթե պատրաստ է ու հաջորդ տարի պետություն-համայնք-մասնավոր գործակցությամբ կսկսեն Սերսի եկեղեցու ամրակայման, վերանորոգման աշխատանքները։



Հաջորդ հոդվածը
Հառիճը պատմում է իր պատմությունը