Վանդալիզմ Արձագանք արձանի տարածքում
Անհայտ անձինք վնասել են Արձագանք արձանի տարածքում տեղադրված լույսերը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղադրված «Արձագանք» քանդակը կրկին շարժել է այսպես կոչված «հետաքրքրասերների» ուշադրությունը։ Այս անգամ էլ անհայտ անձը կամ անձինք վնասել են արձանի տարածքում տեղադրված արտաքին լուսավորության լուսատուները, որոնք գիշերային ժամերին լուսավորում էին տարածքը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ կոտրել են նաև արձանի պատվանդանի բազալտե եզրաքարի մի հատվածը, հուշարձանի տարածքում տեղադրված եղևնիները։
Հիշեցնենք, որ սա «Քանդակ արձագանք» հուշարձանի տարածքում վանդալիզմի միակ դեպքը չէ․ 2023թ․ի նոյեմբերի 13-ին ՀՀ ԿԳՄՍՆ Հուշարձանների պահպանության ծառայությունը հայտնել էր, որ անհայտ անձը կամ անձինք ներկել են Նուռնուս համայնքում գտնվող «Քանդակ արձագանք» նորահայտ հուշարձանը։