Հայկական ճարտարապետության բազմաթիվ գոհարներ՝ ջրաներկ նկարների տեսքով հանգրվանել են Ռուբեն Սևակի թանգարանում։ Ցուցահանդեսը նվիրված է Սուրբ ծննդյան տոնին։ Armenpress-ը գրում է, որ այս կերպ ցուցահանդեսի հեղինակ Հասմիկ Քարափուլյանն անդրադարձել է հայկական ճարտարապետության առանձնահատուկ բնույթին՝ փոխանցելով ինչպես վանքերի խորհրդավոր մթնոլորտը, այնպես էլ շրջապատող բնության խաղաղ շունչը։
Հասմիկ Քարափուլյանը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, իսկ վերջին տարիներին իր ստեղծագործություններում առավել հաճախ անդրադառնում է հայկական վանքերի թեմային՝ փորձելով ժամանակակից լեզվով ներկայացնել հայկական մշակութային ժառանգությունը։