Հուշարձանների պահպանության ոլորտում 2025 թ․-ի արդյունքները տպավորիչ են

Հուշարձանների պահպանության ոլորտում 2025 թ․-ի արդյունքները տպավորիչ են

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը իր ֆեյսֆուքյան էջում հրապարակել է   2025 թվականի ընթացքում վարչության կողմից  իրականացված հիմնական աշխատանքների ցանկ:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում են ընդգրկվել 2 հայտեր.

  1. «Երևանի ուրարտական ժառանգությունը»,
  2. «Գառնի հնագիտական համալիրը և «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտները»:

Շարունակվել են «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը նախնական ցանկից հիմնական ցանկ ընդգրկելու ուղղությամբ աշխատանքները. ICOMOS-ի փորձագետների կողմից արդեն ներկայացվել է նախնական գնահատման հաշվետվությունը:

 

Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի կոմիտեի անդամ առաջիկա 4-6 տարվա համար:

«Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ -ի կողմից պատրաստվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացվել «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախմբին ուժեղացված պաշտպանության կարգավիճակի շնորհման հայտադիմումը:

Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի դրամաշնորհով Հայաստանը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն։

Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԼԻՖ) հոգաբարձուների գործադիր խորհուրդը հաստատել է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած՝ Արմավիրի մարզի Բագարան գյուղի տարածքում գտնվող սահմանամերձ Շուշանավանք (7-րդ դ.) եկեղեցու վերականգնման դրամաշնորհային գումարը (471.674 ԱՄՆ դոլար)

Հայաստանը մասնակցել է միջազգային երկու կարևոր ծրագրերի՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը «Ճարտարապետական ժառանգություն» խորագրով՝ ավելի քան 210 միջոցառումներով, «Եվրոպական հնագիտության օրերը»՝ 10 միջոցառումներով:

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» միջազգային մրցույթում Հայաստանը հաղթող է ճանաչվել երկրորդ անգամ անընդմեջ. Գյումրին ներկայացնող հաղթող թիմը ուղևորվել է Ստրասբուրգ։

Կառուցվել է 2 տեղեկատվական զբոսաշրջային կենտրոն (Լոռի Բերդում և Զորաց քարերում), ևս մեկի շինարարության աշխատանքները մոտենում են ավարտին (Բջնի ամրոց):

Հաստատվել է 117 հուշարձանի պահպանական գոտի:

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել 39 պատմամշակութային օբյեկտ:

Տրամադրվել է 58 պեղման թույլտվություն:

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օգտագործողների և սեփականատերերի հետ կնքվել է 371 հուշարձանի պահպանական պարտավորագիր:

410 հուշարձանի արխիվային նյութեր ավելացվել են էլեկտրոնային շտեմարանում:

Կառավարության համապատասխան որոշմամբ «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի տարածքը 5,8 հա-ից դարձել է 83,8 հա:

Պետական գրանցման նպատակով պատվիրվել են թվով 10 պատմամշակութային օբյեկտների չափագրման աշխատանքներ: Մշակվել և ընդունվել է «Արտաշատ մայրաքաղաք» հնավայրի պատմական հատվածներից մեկի գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշումը:

Պատմության և մշակույթի հուշարձանների նկատմամբ 27 իրավախախտում է արձանագրվել, որի հիմքով 11-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, 6-ի նկատմամբ իրավապահ մարմինները կիրառել են տուգանք, 1 գործ ավարտվել է, 9-ը՝ դեռևս ընթացքի մեջ են:

2025 թվականի հուլիսի 3-ին ընդունվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-237-Ն ՀՀ օրենքը, որը ոլորտի իրավական դաշտի բարեփոխումների հերթական քայլն է:

ՀՀ կառավարության N 1151-Ն որոշման արդյունքում 710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: (Ցանկը չէր թարմացվել 2007 թվականից ի վեր):

 

2025 թ. իրականացվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգման, ամրակայման, վերականգնման կամ տեղափոխման հետևյալ աշխատանքները.

  1. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի» տարածքի բարեկարգում և արձանների նորոգում
  2. Փարպի համայնքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցու ամրակայում, վերականգնում և տարածքի բարեկարգում

3.Ամբերդ ամրոցի հրատապ ամրակայման ենթակա հատվածների նորոգում և վերականգնում

  1. «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վաղ բրոնզե դարի կացարանների, միջնադարյան համալիրի և պարսպապատի վերականգնում և ամրակայում
  2. Բյուրականի Սբ. Հովահաննես եկեղեցու վթարային պատի, արևելյան պարսպապատի ամրակայում և հարավային շքամուտքի վերականգնում
  3. Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցու վերականգնում
  4. Լոռի Բերդի միջնաբերդի պարիսպների ամրակայում և վերականգնում
  5. Լոռի Բերդի միջնաբերդի բաղնիքների ամրակայում և մասնակի վերականգնում
  6. Լոռի Բերդի միջնաբերդի եկեղեցու ամրակայման, նորոգում և վերականգնում
  7. Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցու նորոգում և վերականգնում
  8. Քոբայր ե/գ կայարանի Քոբայրավանքի մեծ եկեղեցուն կից եկեղեցու և Մարիամաշեն եկեղեցու ծածկասալերի վերականգնում
  9. Երերույքի ջրհավաք ավազանի (փոքր դամբարանի) ամրակայում և վերականգնում
  10. Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում
  11. Գնդեվազի Սբ․ Աստվածածին եկեղեցու ամրակայում, նորոգում, վերականգնում և տարածքի բարեկարգում
  12. «Սրվեղ» վանական համալիրի ամրակաում, վերականգնում և տարածքի բարեկարգում
  13. Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցու վերականգնում
  14. Պտղնու տաճարի նորոգում, ամրակայում և մասնակի վերականգնում
  15. Կառավարության շենքի 3-րդ հարկից գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի 2 որմնանկարների («Հանդիպում» և «Խաչքարի մոտ») տեղափոխում Հայաստանի ազգային պատկերասրահի Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում գտնվող «Մինաս Ավետիսյան մասնաճյուղ» թանգարան
  16. Գառնիի անտիկ բաղնիքի խճանկարի նորոգման և ամրակայման աշխատանքներ

Պետություն-մասնավոր համագործակցությամբ բարերարների միջոցների հաշվին վերականգնվել է թվով 8 հուշարձան (Երևանի Կարմիր կամուրջ, Ուշիի Սբ Սարգիս վանական համալիր, Կեչառիսի վանքի տարածքի բարեկարգում, Թալինի կաթողիկե եկեղեցի, Մակարավանքի գավթի տանիք և այլն):

2025 թ. պատվիրվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգման, ամրակայման, վերականգնման կամ տեղափոխման հետևյալ նախագծերը.

  1. Աշտարակի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր
  2. Քոբայրավանք համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր
  3. Կայանբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր
  4. Հաղպատ վանական համալիրի նորոգում, ամրակայում և վերականում
  5. Օձունի տաճարի կոթող-մահարձանի մենասյուների տեղափոխում և կրկնօրինակների պատրաստում
  6. «Պեմզաշեն» եկեղեցական համալիրի ուսումնասիրման, պեղման աշխատանքների, ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր
  7. Պեմզաշեն գյուղի Սբ. Առաքելոց վանական համալիրի ուսումնասիրման, պեղման աշխատանքների, ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր
  8. Հալիձոր բերդի համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր
  9. Կավարտ գյուղի հունական եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր
  10. Շատիվանքի Սբ․ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայում և վերականգնում
  11. Նավուր գյուղի 19-րդ դարի «Քարակարմունջ» (Հախումի) կամրջի նորոգում, ամրակայում և վերականգնում
  12. Արտաշատ մայրաքաղաքի Գետամերձ թաղամասի ամրակայում և տարածքի բարեկարգում
  13. Պատմական Երվանդաշատ մայրաքաղաքի հնագիտական գեոռադարային ուսումնասիրություն
  14. Տափի բերդի պարիսպներին կից կառույցների նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր
  15. Գուսանագյուղի դղյակի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր
  16. «Աղձք» հայոց արքաների դամբարան» հնագիտական համալիրի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր
  17. Բաղաբերդ ամրոցի պարսիպների նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր
  18. Յաղդանի 13-րդ դարի կամրջի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր
  19. «Հավուց թառ» վանական համալիրի եկեղեցու նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր
  20. «Արատես» վանական համալիրի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր

Առանձին միջոցներ են հատկացվել մի շարք հուշարձանների պեղումների համար՝ գիտանախագծային փաստաթղթերը պատշաճ իրականացնելու համար, այդ թվում՝

  1. Կայան բերդ ամրոց,
  2. Արտաշատ մայրաքաղաքի «Գետամերձ» թաղամաս,
  3. Պեմզաշենի Սբ Առաքելոց վանական համալիր,
  4. Շատիվանք վանական համալիր,
  5. Քոբայրավանքի հյուսիսային հուշարձանախումբ,
  6. Արուճի ամրոց,
  7. «Պեմզաշեն» վանական համալիր և այլն:

 

2025 թվականի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի  արտաբյուջեի միջոցներով պեղվել կամ վերականգնվել են մի շարք հուշարձաններ.

  1. Բարաբաթումի 17-րդ դարի եկեղեցի,
  2. «Սյունիքի զանգեր» հուշարձան,
  3. Զվարթնոցի գինու հնձաններ,
  4. Ույծի եկեղեցի,
  5. Ագարակի վաղմիջնադարյան եկեղեցի,
  6. Ոսկեպարի եկեղեցի և այլն:

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի և  «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ։

Նյութը՝ Հարություն Վանյանի-ի ֆեյսբուքյան էջից

Նախորդ հոդվածը
Ամերիկահայ պրոդյուսերը «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրների շարքում
Հաջորդ հոդվածը
«Հայոց վանքեր»-ը Ռուբեն Սևակի թանգարանում