ԹԻՐԱԽՈՒՄ՝ ԵՐԻՑ ՄԱՆԿԱՑ ՎԱՆՔՆ Է

ԹԻՐԱԽՈՒՄ՝ ԵՐԻՑ ՄԱՆԿԱՑ ՎԱՆՔՆ Է

Օկուպացված Արցածում ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել 17-րդ դարի հայկական եկեղեցին

Artsakh Monuments- ը լուսանկարներ է հրապարակել, որտեղ  երևում է, որ անհետացել են Երից մանկաց վանքի բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։  Ադրբեջանցի օկուպանտները ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյան որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է։ 



Հ․Գ․

Երից մանկաց վանքը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում։  Այն միջնադարյան հայ եկեղեցաշինության փայլուն օրինակներից է, որը կառուցվել է 1691 թվականին, պատմական Ջրաբերդում։ Վանքը հիմնել են Ջրաբերդի  Մելիք-Իսրայելյանները։
Պահպանված արձանագրության  համաձայն՝ կեղեցին կառուցող ճարտարապետը Սարգիսն է, որի առանձին արձանագրությունը գտնվում է ներսում, բեմի հյուսիսային կողմի պատին.
Շինաւղ և վարպետ եկեղեցոյս ուստա Սարգիսն յիշեցեք ի Քրիստոս

   

Նախորդ հոդվածը
ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՄԱՏԻՍԻ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Հաջորդ հոդվածը
ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ ՏԱՓԵՐԱԿԱՆԻ 15-ՐԴ ԴԱՐԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ