ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ 17-ՐԴ ԴԱՐԻ ՍՐԲ․ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ
Օկուպացված Արցախում վանդալիզմը շարունակվում է
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը՝ Caucasus Heritage Watch ահազանգում է, որ Արցախի Տոնաշեն բնակավայրի մոտ գտնվող հայկական վանքը ենթարկվել է վնասման։ Արբանյակային լուսանկարները փաստում են, որ մասնավորապես՝ 2024-2025 թթ. հեռացվել է վանքի մետաղյա ծածկի մեծ մասը, որը տեղադրվել էր 2009 թ․ վերականգնման ընթացքում՝ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից։
Սբ․ Ամենափրկիչ Վանք (Նապատ) համալիրն ընդգրկում է վանական եկեղեցի, մատուռ և օժանդակ շենք՝ խաչքարերով ու արձանագրություններով։ Աղբյուրները հիշատակում են նաև 1888 թ․ վերականգնում։
Սուրբ Ամենափրկիչ Վանքը Ադրբեջանում ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում։ CHW-ն կոչ է անում ադրբեջանական իշխանություններին ներառել այս հուշարձանը որպես 17-րդ դարի հայկական վանք և ապահովել դրա ամբողջական պաշտպանությունը։