Ամերիկահայ պրոդյուսերը «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրների շարքում

Ամերիկահայ պրոդյուսերը «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրների շարքում

Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը էկրան է բարձրացել 2025-ի գարնանը

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը մեծ ճանաչում է վայելում։ Այն «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում») անվանակարգում։

«Sinners»-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն օրիգինալ երաժշտություն»  անվանակարգում․ մրցանակը հանձնվել է շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնին։

 

Արմենպրեսը հաղորդում է, որ Օհանյանի «Sinners»-ը այս տարվա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում երրորդ ամենանոմինացված ֆիլմն էր․ այն ներկայացված էր 7 անվանակարգերում՝ այդ թվում և լավագույն ֆիլմ դրամա ժանրում։

«Sinners»-ը կինոէկրաններ է բարձրացել 2025 թվականի գարնանը։ Շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի բյուջե ունեցող ֆիլմը համաշխարհային կինովարձույթում կարողացել է հավաքել 368.3 մլն ԱՄՆ դոլար։

 

Նախորդ հոդվածը
ԳՈՐԾԱԴՈՒԼ ԼՈՒՎՐՈՒՄ
Հաջորդ հոդվածը
Հուշարձանների պահպանության ոլորտում 2025 թ․-ի արդյունքները տպավորիչ են