Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չտվեցին մասնակցել Վրաստանի կաթողիկոսի վերջին հրաժեշտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չտվեցին մասնակցել Վրաստանի կաթողիկոսի վերջին հրաժեշտին

Գարեգին Բ-ի փոխարեն հրաժեշտի արարողությանը մասնակցում են Վրաստանի և Ռումինայի հայոց թեմերի առաջնորդները

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի վերջին հրաժեշտ արարողությանը Մայր Աթոռից մասնակցում են Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին, չնայած Վրաց պատրիարքությունից ստացված հրավերին, արգելվեց մեկնել Վրաստան և մասնակցել արարողությանը, քանի որ քննիչը մերժեց պաշտպանների միջնորդությունն ու Վեհափառ Հայրապետի՝ հանրապետությունը լքելու արգելքը չվերացրեց։

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը Հայաստանից մասնակցել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նախորդ հոդվածը
Թրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը բացելու համար
Հաջորդ հոդվածը
Ինչո՞ւ եք Արցախ ասում․ Ղարաբաղն Ադրբեջանինն է