Երևանը Բաքվին նոր առաջարկ ունի

Երևանը Բաքվին նոր առաջարկ ունի

Պատրաստ ենք հենց այսօր ավտոմոբիլային կապ ապահովել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում այսօր հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ավտոմոբիլյանի կապը։ 

Փաշինյանի գնահատմամբ  այս առաջարկը նպատակ չունի որևէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները: 

«Մենք այս առաջարկն անում ենք, որովհետև ինքներս ենք մի փոքր այլընտրանքային տարբերակներով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց: Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի և հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը: Երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի: Ինչպես տեսնում եք, Հայաստանի և Ադրբեջանի սպասումներն այս առումով չեն հակասում իրար»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Նախորդ հոդվածը
Ո՞ր դեպքում ԿԸՀ-ն չի գրանցի քաղաքական ուժին ընտրություններից առաջ
Հաջորդ հոդվածը
Ո՞վ է ստում