Ո՞ր դեպքում ԿԸՀ-ն չի գրանցի քաղաքական ուժին ընտրություններից առաջ

Ո՞ր դեպքում ԿԸՀ-ն չի գրանցի քաղաքական ուժին ընտրություններից առաջ

Արհեստական խոչընդոտ չի կարող լինել, կա սահմանված փաստաթղթերի ցանկ․ԿԸՀ նախագահ

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է հավանական, որ ԿԸՀ-ն չգրանցի «Մեր ձևով» շարժմանը կամ գրանցելուց հետո՝ քարոզարշակի ինչ-որ փուլում գրանցումից հանի, հայտնել է․ «Որպեսզի ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժին չգրանցի՝ քաղաքական ուժը ինքը պիտի ցանկանա չգրանցվել»։ 
Հովակիմյանը ընդգծել է, որ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն փաստաթղթերը, որը պիտի քաղաքական ուժը ներկայացնի։ «Այսինքն, չգրանցվելու հնարավորություն ունեն քաղաքական ուժերը, ԿԸՀ-ն, եթե բոլոր փաստաթղթերը ներկայացված են՝ գրանցման հարց որպես այդպիսին չի քննարկում, ԿԸՀ-ն կարող է քվեարկել բացառապես, եթե փաստաթղթերը ներկայացված չեն կամ թերի են ներկայացված, եթե քաղաքական ուժը չի լրացրել փաստաթղթերը 48 ժամվա ընթացքում,  այդ ժամանակ կարող է առարկությունը դրվել քվեարկության և 2/3 ձայներով մերժվել կուսակցության գրանցումը։ Բայց եթե կուսակցությունը բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, ԿԸՀ ուղղակի՝ առանց քվեարկության գրանցում է։ 

Արհեստական խոչընդոտ չի կարող լինել, քանի որ օրենքով կա սահմանված փաստաթղթերի ցանկ։ Ավելին, եթե ցանկը թերի է, ԿԸՀ-ն նախապես նիստով 48 ժամ է տրամադրելու։ Քաղաքական ուժը պիտի չլրացնի այդ փաստաթղթերը, այդ թերությունը չվերացնի, որպեսզի չգրանցվի»,-ասաց նա։ 

Հարցին, թե արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունը, թե այլ երկրների քաղաքացիների վրա ճնշում է գործադրվում՝ ընտրական պրոցեսներից առաջ, արդյոք սա կարող է հիմք դառնալ, որպեսզի գրանցումը ուժը կորցրած ճանաչվի՝ Հովակիմյանը ասաց, որ մարտահրավերների մասին բազմաթիվ հայտարարություններ են հնչում, իսկ այդ հայտարարությունը և այն, ինչ նախատեսում է ԸՕ-ն՝ փոխկապակցված չեն։

Նախորդ հոդվածը
«Չելսի» ֆուտբոլային ակումբը 121 տարեկան է
Հաջորդ հոդվածը
Երևանը Բաքվին նոր առաջարկ ունի