Բրոնզեդարյան բացառիկ խեցեղեն է հայտնաբերվել շինարարական աշխատանքների ընթացքում

Բրոնզեդարյան բացառիկ խեցեղեն է հայտնաբերվել շինարարական աշխատանքների ընթացքում

Տավուշի մարզի Բերդ համայնքում շինարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է յուրահատուկ խեցեղեն:

Ասում են՝ երկու երանի մի տեղում չի լինում: Արի ու տես՝ այդպես էլ է լինում: Բերդ համայնքի Եղիշեի փողոցում:  Իսկ եղելությունն այպիսինն է: Բանվորները սովորական շինարարական աշխատանքներ էին իրականացնում, երբ նկատեցին անսովոր բան. հողի տակ հնության բեկորներ էին երևում:



Ինչ՞ անել: Դիմել Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանին: Վերջինս րոպեների ընթացքում ժամանում է «դեպքի վայր» ու բանվորների օգնությամբ հողի շերտից զգուշությամբ դուրս բերում բացառիկ խեցեղեն՝ 3 հատ անոթ, որոնցից մեկը գրեթե ամբողջական ու հրաշագեղ զարդանախշերով:


Թանգարանի տնօրենը գտածոների մասին տեղեկացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, վերջինս էլ դիմել է Բերդի համայնքապետարանին՝ տվյալ հատվածում շինաշխատանքները դադարեցնելու համար: Առաջիկա օրերին «Պահպանության ծառայությունը» վերականգնող հնագետների է գործուղելու Բերդ համայնք: Տեղանքն ուսումնասիրելուց հետո միայն պարզ կդառնա շինարարական աշխատանքների հետագա ընթացքը:

Գտածո-գեղեցկուհիներն անվտանգ վայրում են: Վերականգնումից հետո հավանաբար կհամալրեն  Բերդի թանգարանի հնագիտական նյութը:



Մասնագետների նախնական գնահատմամբ՝ շինարարները պատահաբար  «պեղել են» միջին բրոնզեդարյան դամբարան, անոթներից զատ երևացել են նաև մարդկային կմախքի մնացորդներ:

Ասում եք՝ երկու երանի մի տեղում չի՞ լինում... 

Նախորդ հոդվածը
Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեկ (Յուսիֆբեյլի) գյուղի շիական մզկիթը
Հաջորդ հոդվածը
ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԱՄԲԵՐԴՈՒՄ