Հուշարձանների տարածքներում վանդալիզմի  դեպքերը   կրկնվում են․ ահազանգ

Հուշարձանների տարածքներում վանդալիզմի դեպքերը կրկնվում են․ ահազանգ

Վերջին շրջանում մեր հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների տարածքում ցավալիորեն հաճախակի են դարձել վանդալիզմի դեպքերը:

Վնասում կամ ոչնչացնում են հուշարձաններին վերաբերող տեղեկատվական վահանակները, եկեղեցիների պատերին փորագրելով կամ ներկելով թողնում անհասկանալի գրառումներ՝ խաթարելով հուշարձանի տեսքն ու վնաս հասցնելով հուշարձանին: Սրանք հուշարձանների տարածքում իրականացվող ապօրինություններ են, իրավախախտումներ, որոնք դատապարտելի են:



«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների աշխատակիցները պարբերաբար շրջայցեր են կատարում, մոնիտորինգ իրականացնում, արձանագրում վանդալիզմի դեպքերը, բացատրական ու իրազեկման աշխատանքներ իրականացնում: Ցավոք, դրանք ոչ միշտ են ցանկալի արդյունք տալիս:



«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հերթական անգամ հորդորում է զերծ մնալ հուշարձաններին ու պատմական միջավայրին վնաս հասցնելու գործողություններից: Դրանք հարիր չեն մեր մշակույթին ու ազգային արժեհամակարգին:


Նախորդ հոդվածը
Հառիճը պատմում է իր պատմությունը
Հաջորդ հոդվածը
Երևանը պատրաստվում է ծննդյան 2807 ամյակին