Երևանը պատրաստվում է ծննդյան 2807 ամյակին

Երևանը պատրաստվում է ծննդյան 2807 ամյակին

Երևանում համերգային հրավառություն է սպասվում

Մայրաքաղաք Երևանը այս տարի տոնում է հիմնադրման 2807 ամյակը։ Էրեբունի-Երևանի տոնակատարությունները կմեկնարկեն հոկտեմբերի 11-ին՝  բազմատեսակ ու հետաքրքիր համերգային ծրագրերով՝ ներգրավելով ինչպես տեղական, այնպես էլ արտերկրից ժամանած երաժիշտների։
Տոնական միջոցառումները կշարունակվեն հոկտեմբերի 12-ին  և մայրաքաղաքում ապակենտրոնացված ձևաչափով կանցկացվեն տարբեր միջոցառումներ։ Կասկադում կլինի ջազային համերգ, Դիանա Աբգարի անվան այգում նախատեսված է ռոք համերգ, իսկ դասական երաժշտության սիրահարները կարող են այցելել Օպերային թատրոնի հարակից տարածք։  Էստրադային համերգի սիրահարներին կսպասեն Շառլ Ազնավուրի հրապարակում, սպորտային ծրագրեր կանցկացվեն Սախարովի հրապարակում, իսկ ահա երեխաների համար առանձնացված գոտի կլինի Կարապի լճի հարևանությամբ։ Դիանա Աբգարի անվան այգում կանցկացվի նաև գարեջրի փառատոն։

 

Նախորդ հոդվածը
Հուշարձանների տարածքներում վանդալիզմի դեպքերը կրկնվում են․ ահազանգ
Հաջորդ հոդվածը
Դրամաշնորհ՝ ոչ նյութական ժառանգության պահպանությանը