Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման համար ԿԳՄՍ-ն դրամաշնորհ է հայտարարել
Մրցույթի շրջանակում նախատեսվում է«Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի» իրականացման համար հաղթող մասնակցին անհատույց և անվերադարձ տրամադրել դրամական հատկացում: Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մրցույթը նպատակ ունի նպաստել Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերի իրականացմանը, այդ ժառանգության նկատմամբ հարգանքի և գնահատանքի ձևավորմանը, ճանաչելիության բարձրացմանը, արդի տեղեկատվական տեխնոլոգիաների և բազմաբնույթ միջոցառումների իրականացման միջոցով հանրահռչակման ապահովմանը` առաջնորդվելով ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագրով սահմանված նպատակներով: