Պահպանե՛լ որակը, ժամկետները
ԿԳՄՍ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հետևելու համալիրի հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքներին։ Նախարարը հանդիպել է շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության պատասխանատուների հետ, որոնք ներկայացրել են կատարված աշխատանքների ընթացքը և հետագա գործողությունների պլանը։
Նախարար Անդրեասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների բարձր որակը և մասնագետների պատասխանատու մոտեցումը՝ ընդգծելով, որ նախագծի բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել սահմանված ժամկետները և ապահովել աշխատանքների արդյունավետությունը։