Հայ արվեստի ու մշակույթի համաժողովը կմեկնարկի նոյեմբերի 20-ին

Հայ արվեստի ու մշակույթի համաժողովը կմեկնարկի նոյեմբերի 20-ին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի հետ համագործակցությամբ, 2025 թվականի նոյեմբերի 20-21-ը կանցկացնի Հայ արվեստի և մշակույթի համաժողովը։ Մեկ վայրում կհավաքվեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած 250 սփյուռքահայ մշակութային գործիչներ, որոնք երկու օր շարունակ կկիսվեն իրենց փորձով, գաղափարներով ու ստեղծագործական մոտեցումներով։ Համաժողովը միտված է Հայաստանի և սփյուռքի միջև մշակութային համագործակցության շարունակական զարգացմանը, հայ արվեստագետների փոխճանաչելիության ընդլայնմանը, սփյուռքի մասնագետների ներգրավմամբ մշակութային քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը, և ամենակարևորը՝ հայկական մշակույթի ու արվեստի միջազգային հարթակներում ներկայացմանը և առաջ մղմանը։ Երկօրյա համաժողովը հագեցած է լինելու բազմոլորտ քննարկումներով տարաբնույթ ձևաչափերում՝ պանելային նիստեր, թեմատիկ աշխատաժողովներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ և մի շարք մշակութային միջոցառումներ։ Համաժողովը բացառիկ հարթակ է մասնակիցների համար՝ մասնագիտական կապեր հաստատելու, նոր գործընկերություններ ձևավորելու, և համագործակցության նոր հեռանկարներ բացահայտելու համար: Համաժողովին կարող են մասնակցել 18-ից բարձր տարիքի. -արվեստի գործիչներ, -մշակութային կառույցների ներկայացուցիչներ, -մուլտիմեդիայի մասնագետներ, -մեդիայի և մշակութային քաղաքականության ոլորտի մասնագետներ ու պաշտոնյաներ, -վերլուծաբաններ և փորձագետներ Հայաստանից ու սփյուռքից, -դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Հայտերն ընդունվում են հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/wGXF8RFJybNSCJKy6 :

Նախորդ հոդվածը
Ուզբեկստանում լույս է տեսել «Արևմտյան Ադրբեջանի պատմություններ» գիրքը
Հաջորդ հոդվածը
ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԿԱՄՈՒՐՋԸ