ՄՈՌԱՑՈՒՄ ՉԿԱ․ ԱՃԵՄՅԱՆ 100

ՄՈՌԱՑՈՒՄ ՉԿԱ․ ԱՃԵՄՅԱՆ 100

Համերգային ծրագիր նվիրված ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի 100-ամյակին

Ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակի առթիվ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է  «Մոռացում չկա» խորագրով համերգային երեկոն։

Երեկոյին Աճեմյանի ստեղծագործությունները կատարել են ՀՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանն ու Ռաիսա Մկրտչյանը։ Ելույթ են ունեցել նաև Արթուր Իսպիրյանը, Սևակ Մուսախանյանը, Զարուհի Բաբայանը, Ելենա Մուրադյանը, Լուսինե Կչոզյանը, Արման Վարդանյանը, Նաիրա Մանուչարյանը: Համերգին մասնակցել է նաև Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը:

Համերգային երեկոն ընթացել է Հայաստանի ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ. գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան:

 

 

 

Նախորդ հոդվածը
ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԿԱՄՈՒՐՋԸ
Հաջորդ հոդվածը
ՊԱՏՎԱՎՈՐ «ՕՍԿԱՐ»՝ ԹՈՄ ՔՐՈՒԶԻՆ