ՊԱՏՎԱՎՈՐ «ՕՍԿԱՐ»՝ ԹՈՄ ՔՐՈՒԶԻՆ
Հոլիվուդյան աստղը չորս անգամ առաջադրվելուց հետո առաջին անգամ ստացավ բաղձալի արձանիկը
Այս մրցանակը շնորհվում է հիմնական մրցանակաբաշխությունից դուրս՝ կինեմատոգրաֆում ունեցած մեծ ներդրումի համար։ Variety-ի փոխանցմամբ, դերասանին արձանիկը հանձնել է օսկարակիր ռեժիսոր Ալեխանդրո Ինյարիտուն, ով աշխատում է Քրուզի մասնակցությամբ ֆիլմի վրա, որը էկրաններին կլինի 2026 թվականին։
Մրցանակը ստանալիս Քրուզը նշել է․ «Կինոն ինձ տանում է ամբողջ աշխարհով մեկ, այն օգնում է ինձ գնահատել ու հարգել մեր տարբերությունները։ Այն նաև ինձ ցույց է տալիս, թե որքան նման ենք մենք այս կամ այն ձևով։ Եվ կարևոր չէ, թե որտեղից ենք, երբ նստած ենք կինոթատրոնում, մենք միասին ծիծաղում ենք, միասին զգում ենք, միասին հույս փայփայում, և հենց սա է այս արվեստի տեսակի ուժը։ Հենց այդ պատճառով էլ այն այդքան կարևոր է ինձ համար։ Ես ֆիլմերով չեմ զբաղվում, ես ապրում եմ դրանով»։
Սա Թոմ Քրուզի առաջին «Օսկարն» է։ Մինչ այդ նա 4 անգամ առաջադրվել էր «Օսկարի» Fourth of July, Jerry Maguire, Magnolia 7 և Top Gun: Maverick ֆիլմերի համար, սակայն այդպես էլ չէր ստացել ցանկալի արձանիկը։