ԵՄ-ն Հայաստանի կողքին՝ դիմակայելու հիբրիդային պատերազմին

ԵՄ-ն Հայաստանի կողքին՝ դիմակայելու հիբրիդային պատերազմին

Ապրիլի սկզբին Եվրամիության փորձագետները կգան Հայաստան՝ օգնելու իշխանություններին

Եվրամիությունում համարում են, որ Հայաստանը բախվել է ինտենսիվ հիբրիդային գործողությունների, որոնց նպատակն է՝ «խաթարել ժողովրդավարական ինստիտուտները և հասարակության վստահությունը»: Բրյուսելն այս գործողությունների մեջ թվարկել է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունը, կիբեռսպառնալիքներն ու ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավարումը:

«Խիստ հավանական է, որ այդ սպառնալիքները կսրվեն 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին»,-նշված է «Ազատության» տրամադրության տակ հայտնված և Եվրոպայի խորհրդի հավանությանն արժանացած փաստաթղթում:

Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի: Փաստաթղթում կարդում ենք, որ խումբը կօգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Անվտանգության խորհրդի գրասենյակը «կիբերհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն»: Համագործակցելու են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ներքին գործերի նախարարության, ՊԵԿ-ի հետ:

 

Նախորդ հոդվածը
Մահապատիժ՝ դավաճանին
Հաջորդ հոդվածը
Երեխայի խորթ մայրը կալանավորվեց