Արցախի էջը փակվո՞ւմ է
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, քանի որ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։
«Մենք չենք կարող կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել։ Թե ինչ նկատի ունեմ, հիմա շատ չմանրամասնեմ, նախորդիվ անկախության հռչակագրի օրվա նվիրված իմ ուղերձներում ես իմ դիրքորոշում մանրամասն արտահայտել եմ»,–ասաց Փաշինյանը։