Ցեղասպանության թանգարանի  տնօրենը ազատվել է Փաշինյանի ցուցումով

Ցեղասպանության թանգարանի տնօրենը ազատվել է Փաշինյանի ցուցումով

Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել ԱՄՆ փոխնախագահին Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով՝ փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար։

«Որովհետև երբ որ երկրի վարչապետը ասում ա, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել՝ ի՞նչ ա դա նշանակում», - ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը:

«Էս երկրում քա՞նի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի: Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում ա Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և ով որ, Հայաստանի էն պետական պաշտոնյան, ով որ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք ա ազատվի աշխատանքից, ըտեղ ի՞նչ թեմա կա», - ընդգծեց վարչապետը` հավելելով. - «Այսինքն, մենք պետություն ե՞նք, թե՞ սա բան ա, ինքնագործ խմբակ ա, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք բան անում, փորձարկում»:

 

Նախորդ հոդվածը
Արցախի էջը փակվո՞ւմ է
Հաջորդ հոդվածը
Սամվել Կարապետյանին նորից կտանե՞ն մեկուսարան