Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն կա

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում   մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ

Նախորդ հոդվածը
Պլան A ձախողված է, ինչ կլի՞նի B-ի հետ
Հաջորդ հոդվածը
Իրանի դեմ պատերազմ՝ օդում, ջրում, նաև ցամաքո՞ւմ