Իրանի դեմ պատերազմ՝ օդում, ջրում, նաև ցամաքո՞ւմ

Իրանի դեմ պատերազմ՝ օդում, ջրում, նաև ցամաքո՞ւմ

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում իշխանափոխություն իրականացնելու համար կարծես պատրաստ է ամեն քայլի։ Նա չի բացառում, որ գործը կարող է հասնել ցամաքային ուժերին։  TIME ամսագրի հետ զրույցում Թրամփը կարծիք է հայտնել, թե  գործողության նպատակներին կարելի է հասնել չորս-հինգ շաբաթվա ընթացքում, չնայած, որ հնարավոր է նաև ժամկետի երկարաձգում։
Իրանում ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է իրատես և ողջամիտ անձնավորություն լինի, նշել է Թրամփը, կրկնել իր արդեն հայտնի թեզը, թե «Ամերիկան՝ առաջին հերթին»․ սա Ամերիկայի առողջության եւ բարեկեցության մասին հոգատարությունն է, ինչպես նաեւ այլ երկրներից հարձակումների կանխարգելումը։

Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Սա առաջին, երկրորդ եւ երրորդ խնդիրն է։ Չորրորդը՝ բալիստիկ հրթիռներ չունենալն է։ Մեկ այլ նպատակ է՝ նշանակել «իրատես եւ ողջամիտ անձնավորություն»՝ Իրանի ղեկավարի պաշտոնում»,- ավելացրել է Սպիտակ տան ղեկավարը։

Նախորդ հոդվածը
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ