Կապանում կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են
Կապանի քաղաքապետի և ՊՆ մեկնաբանությունը
Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են։ NEWS.am–իհետ զրույցում Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը հայտնել է, որ դրանք կապված են ռազմական գործողությունների հետ ու Իրանի տարածքում են։
ՊՆ-ն էլ հայտնել է, որ ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան:
«Որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում»,– ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ։