ՇՈՒՇԻԻ ՍՊԻՏԱԿ ԹԱԳՈՒՀԻՆ՝ ԱՌԱՆՑ ԹԱԳԻ

ՇՈՒՇԻԻ ՍՊԻՏԱԿ ԹԱԳՈՒՀԻՆ՝ ԱՌԱՆՑ ԹԱԳԻ

Օկուպացված Արցախում ադրբեջանցիները պղծել են Շուշիի սրբ․ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին

Սոցիալական ցանցերում ադրբեջանցիները հրապարակել են օկուպացված բերդաքաղաքից կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են խեղաթյուրել Շուշիի սրբ․ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին։ Գմբեթը վերջնականապես ապամոնտաժել են, հանել են զանգակատան խաչը։


Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականության ցանկացած դրևսորում՝ մշակութային կամ կրոնական ժառանգությանը միտումնավոր վնաս հասցնելը կամ ոչնչացնելը պետք է դատապարտվի հաստատուն վճռականությամբ: Մշակութային ժառանգության վայրերի թիրախավորումը հատկապես պատերազմական իրավիճակում խստորեն արգելված է մի շարք միջազգային կոնվենցիաներով (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիա և դրան կից 1954 և 1999 թվականներիի արձանագրությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման մասին» հռչակագիրը):
Շուշիի Ղազանչեցոց սրբ․Ամենափրկիչը ադրբեջանցիները երկու անգամ հրետակոծեցին արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ 2020 թ․-ի նոյեմբերի 8-ից Արցախի բերդաքաղաքը օկուպացված է։

 

 

 

 

Նախորդ հոդվածը
«ԱՍԱ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հաջորդ հոդվածը
Ուզբեկստանում լույս է տեսել «Արևմտյան Ադրբեջանի պատմություններ» գիրքը