Տավուշի համն ու հոտը՝ Բերդի թանգարանում

Տավուշի համն ու հոտը՝ Բերդի թանգարանում

Բերդում կայացել է Մեր ծյորի համն ու հոտը խորագրով միջոցառում՝ նվիրված Տավուշի ոչ նյութական մշակութային ժառանգությանը

«Մեր ծյորի համն ու հոտը» խորագրով բազմաշերտ միջոցառումն ամբողջական պատկերացում տվեց ոչ նյութական մշակութային ժառանգության այն արժեքների մասին, որոնք առավել բնորոշ են Տավուշի շրջանին․ տեղի բարբառով ներկայացում, Տավուշին բնորոշ ճաշատեսակների ( կոնչոլ, կճախաշ, վիլուկ) աղանդերի պատրաստում (սյալի, պաղարճ, կյաթա) և համտես։ Միջոցառման գեղարվեստական մասն էլ ապահովեցին @Բերդի համայնքային մշակույթի տունը, «Չինչինի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը, Բերդի բազմագործառութային պետական քոլեջ-ի, Բերդի Կ. Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, անհատ կատարողներ։

Միջոցառումն իրականացրել է ՀՀ ԿԳՄՍՆ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը Բերդի համայնքապետարան/Berd Municipality-ի հետ գործակցությամբ:
Կազմակերպիչները նշում են՝ Ով էկել ա , փյուշմանել չի։

Նախորդ հոդվածը
Եգիպտոսում բացվում է աշխարհի ամենամեծ թանգարանը
Հաջորդ հոդվածը
ՎԱՆԴԱԼԻԶՄ՝ ԱՐՑԱԽՈՒՄ