Ո՞վ և ինչպե՞ս կարող է անանուն տեղեկություն փոխանակել

Ո՞վ և ինչպե՞ս կարող է անանուն տեղեկություն փոխանակել

Արդյո՞ք նոր ծրագիրը կօգնի գտնել անհետ կորածների հետքը

Բաքվուն նոր գործիքակազմ է ներդնում, որը  որը թույլ կտա Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներին անանուն կերպով տվյալներ փոխանցել արցախյան պատերազմների հետևանքով անհետ կորածների, ինչպես նաև տարածաշրջանում առկա զանգվածային գերեզմանոցների տեղադրության մասին։

Այս նախաձեռնության վերաբերյալ այսօր հայտնել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Շարաֆաթ Հասանովը։

«Ստացված տեղեկությունները կիրառվելու են միմիայն հումանիտար խնդիրներ լուծելու համար, իսկ տվյալներ հայտնած որևէ անձ ոչ մի դեպքում իրավական հետապնդման կամ պատասխանատվության չի ենթարկվի»,- հավաստիացրել է ադրբեջանցի պաշտոնյան։

Հասանովը հավելել է նաև, որ ադրբեջանական կողմը պատրաստակամ է համագործակցել հայկական կողմի հետ՝ անհայտ կորածների հարցին լուծում տալու նպատակով։

Նախորդ հոդվածը
Հաղորդավարը ճիշտ էր, վարչապետը՝ սխալ