ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանի ցուցաբերած աջակցության մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանի ցուցաբերած աջակցության մասին

Մոսկվան հորդորում է Իրանում գտնվող ՌԴ քաղաքացիներին լքել երկիրը

Մենք երախտապարտ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի իշխանություններին՝ համապատասխան ցամաքային սահմաններով Իրանից ՌԴ քաղաքացիների անխոչընդոտ ելքն ապահովելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանցիներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ Իսլամական Հանրապետություն այցելելուց։ Այս կամ այն պատճառով Իրանում գտնվող հայրենակիցներին խնդրում ենք փորձել հնարավորինս շուտ լքել երկիրը»,- նշել է ռուս դիվանագետը։

 

Նախորդ հոդվածը
Առանձնազրույց՝ Իրակլի Կոբախիձեի հետ
Հաջորդ հոդվածը
Լավ կլինի Քոչարյանը չմասնակցի ընտրություններին