Ի՞նչ անել դեղերի գինը 20 %-ով նվազեցնելու համար
Նարեկ Կարապետյանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» -ի ծրագիրը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Սամվել Կարապետյանի առաջարկած ծրագրի հինգ կետերից երրորդը, որը հանգեցնելու է Հայաստանում դեղերի 20 տոկոսով էժանացման։
Ի՞նչ է իր մեջ ներառում դեղերի գների նվազումը 20%-ով, և ինչո՞ւ ենք մենք ընտրել այս ճանապարհը։ Բոլոր հարցումների, բոլոր ուսումնասիրությունների արդյունքում մենք հասկացանք, որ մեր հայրենակիցների մոտ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ ամեն հինգ հայաստանցուց մեկը աղքատ է։ Նկատի ունենք, որ խնդիր ունի սնունդ գնելու։ Եվ մեր հայրենակիցների գրեթե 20%-ի, երբեմն նաև ամեն չորրորդ հայրենակցի դեպքում, մեր հայրենակիցները ունենում են մի խնդիր․ միջին տարիքի հայաստանցիները ստիպված են որոշում կայացնել՝ ընտրում են, գնում են դեղ իրենց առողջության համար, թե սնունդ ու հագուստ՝ իրենց ընտանիքի, իրենց երեխաների համար։ Դեղորայքը այն մասն է, որն ավելի կարևոր է մարդկանց համար, քան երբեմն որոշ ուրիշ առաջնահերթություններ։ Այդ իսկ պատճառով մենք երբեմն ասում ենք՝ «դեղ, թե հաց»։ Ինչքան էժանանան դեղերը Հայաստանում, գնի իջեցում լինի, այդքան հնարավորություն կունենանք ապահովել մեր հայրենակիցների համար այդ միջոցների ավելի ճիշտ ծախսումը։ Շատ մարդիկ, ովքեր ունեն ցածր աշխատավարձ, ասում են, որ իրենց աշխատավարձի մինչև 20%-ը տալիս են դեղերին։