Մենք մենակ չենք

Մենք մենակ չենք

ԵՎ–և, ոչ թե կամ–կամ, այսպես մենք կհաղթահարենք հասարակության պառակտումը

 «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ քաղաքական ուժերի, Հասարակական կազմակերպությունների հետ գործակցությունը շարունակվում է։ 

«Ես ուրախ եմ հայտարարել, որ մենք ունենք համագործակցություն «Շանթ» դաշինք կուսակցության հետ, մեզ միացել են «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը «Առաջ» արժանապատվության շարժումը, հասարակական կազմակերպություններ, կարևորագույն գործառույթներ իրականացնող զինվորականներ, որոնք իրենց գործը գիտեն ոչ թե թղթերից այլ կոնկրետ գործով։

Թաթոյանը ձգտում է միավորել կոռուպցիայի դեմ պայքարողներին և ազնիվ գործարարներին, բարեփոխումների կողմնակիցներին և կայունությունը գնահատողներին, փոխություններ ցանկացող երիտասարդությանը և փորձառու մասնագետներին։ «ԵՎ–և», ոչ թե «կամ–կամ», այսպես մենք կհաղթահարենք հասարակության պառակտումը»,– իր խոսքն ամփոփել է  Թաթոյանը։

Նախորդ հոդվածը
Խամենեին ո՞ղջ է
Հաջորդ հոդվածը
Իրանում սգում են,Իսրայելում՝ ցնծում Խամենեի մահը