Լուվրի թանգարանը «թանկացնում է իրեն»
Եվրոպական Միությունից դուրս գտնվող այցելուների համար Փարիզի Լուվրի թանգարանի մուտքավճարը կբարձրանա 45%-ով։
Այս մասին հաղորդում է Agence France-Presse (AFP)-ն՝ հղում անելով ֆրանսիական թանգարանի վարչակազմին։
Փոփոխության համաձայն՝ տոմսերն այս զբոսաշրջիկների համար կարժենա 32 եվրո։ Գնի բարձրացումը, ենթադրաբար, ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 14-ից և կվերաբերի Եվրոպական տնտեսական գոտուց դուրս գտնվող երկրներից (Եվրամիություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն և Նորվեգիա) զբոսաշրջիկներին։ Այս միջոցառումը հաստատվել է Ֆրանսիայի կառավարության կողմից։
Այս տարվա հունվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է թանգարանի վերանորոգման ծրագրի մասին, որը կոչվում է «Լուվրի նոր վերածնունդ»։ BFMTV-ն, հղում անելով Ֆրանսիայի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրներին, հաղորդել է, որ նախագիծը կարժենա 700-800 միլիոն եվրո, իսկ աշխատանքները, ենթադրաբար, կտևեն մոտավորապես 10 տարի։