Եղեռն՝ ցեղասպանության հուշահամալիրում

Եղեռն՝ ցեղասպանության հուշահամալիրում

Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում ծանր իրավիճակ է

Եղեռն՝ ցեղասպանության հուշահամալիրում: Սա մասնագետների ձևակերպումն է  հուշարձանի տարածքում ընթացող վերանորոգման աշխատանքներին:  Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը կարծում էր  հուշարձանի վերանորոգման աշխատանքների շուրջ կձևավորվի փորձագետների մի մեծ մասնագիտական խումբ, սակայն աշխատում է ընդամենը մեկ անձ։ Սաշուր Քալաշյանը  դուրս է եկել աշխատանքային խմբից մի քանի օր առաջ։  Ես ուզում եմ ձեզ ցույց տամ, թե ինչպիսի վիճակ է այսօր տիրում Եղեռնի հուշարձանում և ինչի այսքան շուտ հրատապ հրավիրեցի բոլորին, որպեսզի ներկայացնեմ ինչ է տեղի ունենում Եղեռնի հուշարձանի շուրջը»,–հայտնել է Թարխանյանը:
Այս պահին 12 աստիճաններից 4–ն ամբողջությամբ քանդել են. «Սկզբից սկսեցին քանդել դրսի քարերը, որոնք չէին կարողանում պոկել պատերից։ Այնքան մեծածավալ էին էդ քարերը, որ  ինչ որ հնարավոր է եղել՝ պոկել են, մնացածը  փորձում են հարթեցնել, որ դրա վրայից նոր աբլիցովկա անեն, դուք պատկերացնու՞մ եք։ Շուտով սկսվելու են անձրևները, որևէ աշխատանք տարված չի։ Թարխանյանը հայտարարեց, որ հաջորդ փուլում հսկա խրամատ են փորելու հուշարձանի շուրջը՝ մինչեւ 4 մետր խորությամբ. 

Նախորդ հոդվածը
Հայտնաբերվել է Աշոտ Մեծի դամբարանը
Հաջորդ հոդվածը
Հայտնի են արձակուրդի օրերը