Հորից՝ որդուն․ Հայտնի է Իրանի  նոր հոգևոր առաջնորդի անունը

Հորից՝ որդուն․ Հայտնի է Իրանի նոր հոգևոր առաջնորդի անունը

Փորձագետների խորհուրդը Մոջթաբա Խամենեին ընտրել է Իսլամական Հանրապետության առաջնորդ

Իրանի Փորձագետների խորհուրդը Իսլամական Հանրապետության նոր առաջնորդ է նշանակել սպանված Ալի Խամենեի որդուն՝ այաթոլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին։ 

Իրանի զինված ուժերի ղեկավարությունը հավատարմության երդում է տվել երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, հաղորդել են պետական ԶԼՄ-ները:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնել հետևել նոր գերագույն առաջնորդին։

Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին ասել է, որ Մոջթաբա Խամենեին ի վիճակի է ղեկավարել երկիրը ներկայիս դժվարին պայմաններում՝ կոչ անելով միասնության նոր առաջնորդի շուրջ։

Ըստ Իրանի սահմանադրության,  88 անդամից բաղկացած Փորձագետների խորհուրդն է լիազորված ընտրել երկրի հոգևոր առաջնորդին։ Խամենեին, որն Իրանը ղեկավարել է 37 տարի, սպանվել է փետրվարի 28-ին Թեհրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով։

Այս գործընթացին անդրադարձել է նաև Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ)՝ հայտարարելով, որ հետապնդելու է Իրանի հոգևոր առաջնորդի ցանկացած ժառանգորդի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդը «երկար չի դիմանա» առանց ԱՄՆ-ի հավանության։

Նախորդ հոդվածը
Իրանի առաջնորդին ընտրելու է իրանցին, ոչ թե Թրամփը
Հաջորդ հոդվածը
Չմեկնե՛լ Հայաստան, Ադրբեջան,Վրաստան