Իրանի առաջնորդին ընտրելու է իրանցին, ոչ թե Թրամփը
Արաղչին Թրամփից պահանջում է ներողություն խնդրել իրանցիներից
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի նոր առաջնորդին ընտրում է Իրանի ժողովուրդը, և ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, և պահանջել է, որ ԱՄՆ նախագահը ներողություն խնդրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար։
Արաղչին՝ ի պատասխան Սպիտակ տան ղեկավարի հայտարարություններին, նշել է, որ Թեհրանը ոչ մեկին թույլ չի տալիս միջամտել իր երկրի ներքին գործերին և բացառել է այն հնարավորությունը, որ սպանված առաջնորդի՝ այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, փոխարինի իր հորը։ Միևնույն ժամանակ Արաղչին չի հստակեցրել, թե ով է լինելու հաջորդը։
Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Թրամփը «պետք է ներողություն խնդրի տարածաշրջանի բնակիչներից և իրանական ժողովրդից այն սպանությունների և ավերածությունների համար, որոնք նրանք իրականացրել են մեր դեմ»։
Արաղչին պաշտպանել է Իրանի հարվածները, որոնք հասցվել են Մերձավոր Արևելքի հարևան երկրներին՝ հայտարարելով, որ այդ հարվածները ուղղված էին տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին, քանի որ իրանական հրթիռները չեն կարող հասնել Միացյալ Նահանգներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ինքն անպայման պետք է ներգրավված լինի Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության հարցում։