Չմեկնե՛լ Հայաստան, Ադրբեջան,Վրաստան

Չմեկնե՛լ Հայաստան, Ադրբեջան,Վրաստան

Իսրայելը իր քաղաքացիներին հորդորում է խուսափել այլ երկրներ ուղևորությունից

Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հորդորել է իր քաղաքացիներին Արաբական Միացյալ Էմիրություններից բացի խուսափել նաև Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց։

Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին։

Նախորդ հոդվածը
Հորից՝ որդուն․ Հայտնի է Իրանի նոր հոգևոր առաջնորդի անունը
Հաջորդ հոդվածը
Ուժեղ առաջնորդի ժամանակն է