Որքա՞ն կշարունակվի Իրանի դեմ պատերազմը
Թրամփը խոստացել է վրեժ լուծել սպանված ամերիկացի զինվորների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը կարող է տևել չորս շաբաթ:
Truth Social-ի տեսանյութում Թրամփն ասել է , որ Իրանում ռազմական գործողությունները ներկայումս շարունակվում են ամբողջ ուժով և կշարունակվեն այնքան ժամանակ, «քանի դեռ մեր բոլոր նպատակները չեն իրագործվել»:
Ընդունելով հակամարտության ընթացքում երեք ամերիկացի զինվորների կորուստը՝ Թրամփը խոստացել է վրեժ լուծել նրանց մահվան համար:
Թրամփը նախազգուշացրել Է Իրանի անվտանգության ծառայության ղեկավարներին, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, զինվորականներին և ոստիկանությանը, «վայր դնել զենքերը և ստանալ լիակատար անձեռնմխելիություն կամ դիմակայել անխուսափելի մահվան»: