Զոհեր Հայֆայում և Լիբանանում

Զոհեր Հայֆայում և Լիբանանում

Իրանն ու Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցնում

Հայֆայում Իրանի նոր հարձակումների ալիքի հետևանքով զոհվել է 40 մարդ, վիրավորվել է 60-ը, հաղորդում է Iranist-ը՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը։

Ավելի վաղ իրանական և իսրայելական ԶԼՄ-ները տեղեկացրել էին Իսրայելի տարածքին Իրանի հերթական պատասխան հարվածների մասին։ Հայտարարվել էր լայնածավալ օդային տագնապ։

Լիբանանի առողջապահության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերը երկրի տարբեր շրջաններում տեղի ունեցած իսրայելական հարվածների հետևանքով 31 մարդ զոհվել է 149-ը վիրավորվել։

Նախորդ հոդվածը
Որքա՞ն կշարունակվի Իրանի դեմ պատերազմը
Հաջորդ հոդվածը
Շարժական և անշարժ գույքի պահանջ՝ նախկին նախարարից