Հիվանդանոցը՝ թիրախում

Հիվանդանոցը՝ թիրախում

Հարձակման է ենթարկվել Գանդիի հիվանդանոցը

ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հրթիռային հարձակման են ենթարկել Թեհրանի «Գանդի» հիվանդանոցը, հայտնում է Pars Today-ը։ Ոչ պաշտոնական տվյալով ավելի քան 160մարդ է զոհվել ավիահարվածից։

Ըստ տեղական լրատվամիջոցի հաղորդման, «Գանդի» հիվանդանոցի բուժքույրերը տարհանում են նորածիններին։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ամերիկա-իսրայելական ուժերը հարվածել են Թեհրանում IRIB հեռուստաալիքի կենտրոնակայանին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է առաջիկա օրերին ուժեղացնել Թեհրանին հասցվող օդային հարվածները՝ հայտարարելով, որ իսրայելական զինուժը Իրանի դեմ իր արշավում դեռևս «ամբողջ ուժով» ներգրավված չէ։

«Ես հրահանգել եմ շարունակել արշավը... Մեր ուժերը հիմա հզոր հարված են հասցնում Թեհրանի կենտրոնին, և առաջիկա օրերին իրավիճակը միայն սրվելու է»,- տեսաուղերձում հայտարարել է Նեթանյահուն:

Նա նաև ցավակցություն է հայտնել Իսրայելի ուղղությամբ Իրանի հարվածների հետևանքով զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ իր երկիրը «ցավալի օրեր» է ապրում:

 

 

Նախորդ հոդվածը
Թեհրանը հետքա՞յլ է անում
Հաջորդ հոդվածը
Որքա՞ն կշարունակվի Իրանի դեմ պատերազմը