ԼՈՒՎՐԻ ԳԱՆՁԵՐԻՑ ԼՈՒՐ ՉԿԱ

ԼՈՒՎՐԻ ԳԱՆՁԵՐԻՑ ԼՈՒՐ ՉԿԱ

Կողոպուտը իրականացրել են ոչ թե պրոֆեսիոնալներ, այլ մանր հանցագործներ

Փարիզի Լուվրի թանգարանի կողոպուտը դեռ բացահայտված չէ։ Ֆրանսիական մամուլը մեջբերում է  դատախազ Լոր Բեկկաուի  հայտարարությունը, թե  102 միլիոն դոլար արժողությամբ պատմական գանձերի  կողոպուտը իրականացրել են ոչ թե հանցավոր աշխարհի պրոֆեսիոնալներ, այլ մանր հանցագործներ։

Քանի որ գողության մեջ կասկածվող չորս անձանցից երեքը, ըստ ենթադրությունների, կալանավորված են, իսկ գանձերը դեռևս չեն գտնվել, իշխանությունները նշում են, որ նրանց նկարագրությունները հիշեցնում են ոչ թե «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի ոճով գանգստերների, այլ Փարիզի հյուսիսային արվարձաններից սերող մանր հանցագործների։

Ֆրանսիական լրատվամիջոցները գրում են, որ կողոպտիչները սիրողական մակարդակի են եղել, քանի որ փախուստի ժամանակ գցել են ամենաթանկարժեք գանձը՝ կայսրուհի Եվգենիայի թագը, որը պատրաստված է ոսկուց, զմրուխտներից և ադամանդներից, թողել են գործիքներն ու այլ իրեր հանցագործության վայրում և չեն կարողացել այրել բեռնատար մեքենան՝ փախուստից առաջ։

Կողոպուտից մեկ շաբաթ անց ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու, որոնք կասկածվում են Լուվր ներխուժելու մեջ՝ 34-ամյա ալժիրցու, որը 2010-ից ապրում էր Ֆրանսիայում և ձերբակալվել է Ալժիր մեկնող չվերթին նստելու փորձի ժամանակ, և 39-ամյա տղամարդու, որը նախկինում արդեն հետաքննվում էր ծանրացուցիչ հանգամանքներով գողության համար։

Մյուս երկու կասկածյալները՝ 37-ամյա տղամարդ և 38-ամյա կին, ձերբակալվել են հոկտեմբերի 29-ին, և շաբաթ օրը նրանց մեղադրանք է առաջադրվել։

Առնվազն մեկ անձ, որը մասնակցել է կողոպուտին, դեռևս բացահայտված չէ։

 

 

 

 

 

 

 

 

Նախորդ հոդվածը
Ո՞ՒՐ ԳՆԱԼ ԱՅՍ ՇԱԲԱԹ
Հաջորդ հոդվածը
ՊԻԿԱՍՈՅԻ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ ԿԻԹԱՌՈՎ ԿՏԱՎԸ ԳՏՆՎԵԼ Է