ՊԻԿԱՍՈՅԻ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ ԿԻԹԱՌՈՎ ԿՏԱՎԸ ԳՏՆՎԵԼ Է
Երկու շաբաթվա որոնումներից հետո հայտնաբերվել է 600 հազար եվրո արժողությամբ նկարը
Պիկասոյի «Նատյուրմորտ կիթառով» անհետացած նկարը գտնվել է երկու շաբաթ տևած որոնումներից հետո։ Շուրջ 600․000 եվրո գնահատված կտավը, ենթադրաբար, կորել էր Իսպանիայում՝ Մադրիդից Գրանադա տեղափոխման ճանապարհին։ Ֆրանսիական El País լրատվականը գրում է, որ Պաբլո Պիկասոյի 1921 թվականին գուաշով ստեղծած «Կիթառով նատյուրմորտ» կտավը պետք է դառնար «Նատյուրմորտ. La eternidad de lo inerte» ցուցահանդեսի մասը։ Այս ընթացքում նկարը եղել է տարեց դռնապանի մոտ։
Ավելի ուշ պարզվել է, որ ցուցադրության կազմակերպիչները «Նատյուրմորտ կիթառով» նկարը պարզապես մոռացել են տեղափոխել: 69-ամյա դռնապանը, իր դռան մոտ փաթեթը հայտնաբերելով, այն շփոթել է սովորական առաքման հետ և տարել տուն՝ կարծելով, որ ինչ-որ մեկը շուտով կգա այն վերցնելու: Հետաքննությունը պարզել է, որ կինը մեղավոր չէ. դա պարզապես պատահականություն է եղել։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին ֆրանսիական ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է նկարի հայտնաբերման մասին: Պիկասոյի վրձնին պատկանող այս կտավը ստեղծվել է 1921 թվականին և գնահատվում է 600,000 եվրո։