ԱՄՆ-Իրան պատերազմը Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի  առանցքում

ԱՄՆ-Իրան պատերազմը Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի առանցքում

Զրույցը կայացել է Սպիտակ տան ղեկավարի նախաձեռնությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Ուկրաինայում խաղաղության գործընթացը։  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի փոխանցմամբ նախագահները կարևորել են Իրանի հետ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն ու ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ ուկրաինական խաղաղության շուրջ ընթացող երկկողմ բանակցությունները։ 

Պուտինը մի շարք նկատառումներ է հայտնել՝ ուղղված Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի արագ քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը։ Իր հերթին, Թրամփը գնահատական ​​է տվել Իսրայելի հետ համատեղ գործողությանը։

Նախագահները նաև անդրադարձել են Վենեսուելայի հարցին՝ հիմնականում նավթի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակի տեսանկյունից,- լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնականը։

Նախորդ հոդվածը
Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում կա
Հաջորդ հոդվածը
«Չելսի» ֆուտբոլային ակումբը 121 տարեկան է