ՆԱՏՕ-ն Թուրքիայի տարածքում իրանական հրթիռ է խոցել
Ո՞րն էր իրանական հրթիռի թիրախը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՆԱՏՕ-ի ուժերը հարվածել են Թուրքիայի օդային տարածք ներխուժած իրանական բալիստիկ հրթիռի։ Սա ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունից հետո երկրորդ դեպքն է, երբ Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռ է արձակում։ Նախորդ դեպքը մարտի 4-ին էր․ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը անցել էր Սիրիայով և Իրաքով և ուղղված էր թուրքական օդային տարածք, ոչնչացվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։